Հուսանք, որ մոտ ապագայում կունենանք նորմալ եթեր, ոչ թե հիմիկվա պես` անորակ,անբացատրելի ,խոսքեր չեմ գտնում այս անհետաքրքիր եթերի համար բառեր արտահայտեմ :
Հուսանք որոշ հեռուստաընկերություններ իրավունք չեն ստանա եթեր դուրս գալու:
ՀՌԱՀ-ը հրապարակել է կապուղիների մրցույթի մասնակիցների ցանկը
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն (ՀՌԱՀ) այսօրվա նիստում հրապարակել է այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք մասնակցում են կապուղիների մրցույթներին:
Նախատեսված 18 մրցույթից ընդամենը 2-ում են ներկայացվել մեկից ավելի հայտեր:
Մասնավորապես, 11-րդ մրցույթելու են "Ա1+"-ն ու "Արմնյուզը":
Փաթեթները կբացվեն հոկտեմբերի 28-ին:
Երկու հայտ է ներկայացվել նաեւ մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար, որտեղ միմյանց դեմ դուրս կգան ԱԼՄ-ն ու "Երեւան"-ը:
Այսպիսով, ,ԱԼՄ-ն կամավոր հրաժարվել է հանրապետական սփռումից: Հանրապետական սփռումից հրաժարվել է նաեւ "Ար"-ը, որը հայտ է ներկայացրել միայն թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար:
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքով, հայտերի քննարկումը պետք է իրականացվի համաձայն մրցույթների հերթականության եւ յուրաքանչյուրում ըստ հայտերի գրանցման հերթականության: Յուրաքանչյուր հայտատուին ներկայանալու համար կտրամադրվի 30-45 րոպե, սակայն, այդ ժամկետները հաստատուն չեն եւ կարող են լինել որոշակի շեղումներ:
First Armenian Front - ԱՌԱՋԻՆ ՃԱԿԱՏ
(Առաջին Հայկական Ճակատ, այսուհետև ՝ FAF)
1. FAF-ի սկզբունքները, նպատակները և խնդիրները
1.1. FAF-ի գլխավոր նպատակն է հանդիսանում
• Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների աջակցելը,
• Երկրպագման մշակույթի զարգացումը Հայաստանում,
• Հայկական ֆուտբոլի զարգացմանը հնարավորինս աջակցելը,
• Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հրավիրումը հավաքականներ,
• Եվրոգավաթներում հանդես եկող հայրենական թիմերին աջակցելը,
• Խաղային այլ սպորտաձևերի հավաքականներին աջակցելը:
1.2. FAF-ը չի հետապնդում առևտրական շահույթ ստանալու նպատակներ
1.3. FAF-ը հանդիսանում է ապաքաղաքականացված կառույց և չի հանդիսանում որևէ կուսակցության կամ այլ քաղաքական կազմակերպության մաս
1.4. FAF-ը լիովին անկախ է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից և հայկական ակումբներից
1.5. FAF-ը չունի որևէ ակումբային ուղղվածություն, այսինքն Հայաստանի ներքին առաջնությունում չունի ֆավորիտ ակումբ
1.6. FAF-ի բյուջեն ձևավորվում է անդամների ամսական անդամավճարներից և հնարավոր հովանավորների կողմից տրամադրված գումարներից
1.6.1. FAF-ի բյուջեն բացառապես ծախսվում է FAF-ի կողմից իրականացվող միջոցառումների նպատակով
1.7. FAF-ը շարժվում է միայն իր անդամների կողմից ընդունված սույն կանոնադրությամբ, որը չի հակասում ՀՀ սահմանադրությանը և օրենքներին
2. FAF-ի կառուցվածքը
2.1. FAF-ի կառուցվածքը բաժանվում է 3 խմբի,
• Հիմնադիր մարմին,
• Ակտիվիստներ,
• Անդամներ:
2.2. FAF-ի հիմնադիր մարմինը և որոշ ակտիվիստներ (1 տարվա ընթացքում FAF-ի տարբեր միջոցառումներում ակտիվ մասնակցություն դրսևորող անդամներ) միասին կազմում են Ղեկավար խորհուրդը: Որոշումներ տարբեր հարցերում կայացնում է Ղեկավար խորհուրդը` ժողովների և քննարկումների արդյունքում: Տարաձայնությունների դեպքում լինում է քվեարկություն, որից հետո բոլորը պարտավոր են շարժվել մեծամասնությամբ ընդունված որոշման հետ:
3. FAF-ին անդամագրվելու սկզբունքները
3.1. FAF-ի անդամ կարող են դառնալ 16 տարին լրացած անձիք` անկախ ազգությունից, սեռից, ռասայական պատկանելությունից, կրոնական դավանանքից
3.2. FAF-ի անդամ կարող են դառնալ Հայկական ցանկացած ակումբի երկրպագուները
3.3. Նախքան FAF-ի անդամ դառնալը, թեկնածուն պետք է ծանոթանա և համաձայն լինի սույն կանոնադրությանը
3.4. FAF-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է.
• ՀՀ-ում բնակվող անձիք պետք է լրացնեն համապատասխան բլանկ, և ներկայացնեն անձնագրի պատճեն, թողնեն կոնտակտային հեռախոսահամարներ` ընդ որում քաղաքային հեռախոսահամարի առկայությունը պարտադիր է
• Արտերկրում բնակվող անձիք պետք է armfootball.com կայքի ֆորումի FAF բաժնի համապատասխան թեմայում լրացնեն անդամության դիմում: Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի scan տարբերակը, կոնտակտային հեռախոսահամարները (քաղաքայինը պարտադիր) պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկեն ֆորումի նշված բաժնի պատասխանատու անդամի Էլ.փոստին: Արտերկրի անդամների բոլոր հարցերով կզբաղվի FAF անդամների կողմից ընտրված պատասխանատուն: Էլեկտրոնային տարբերակող կարող են անդամագրվել նաև ՀՀ-ում բնակվող անձիք:
3.5. FAF-ի բոլոր անդամները անկախ բնակության վայրից ունեն ձայնի հավասար իրավունքներ, կարող են օգտվել առավելություններից և պարտավոր են վճարել անդամավճար:
3.6. FAF-ի բոլոր անդամները կստանան FAF-ի անդամության քարտեր, որը թույլ կտա օգտվել FAF-ի կողմից առաջարկվող առավելություններից:
4. FAF-ի անդամների իրավունքները, պարտավորությունները և առավելությունները
4.1. FAF-ի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի մասնակցել ժողովներին, հանդես գալ առաջարկություններով, մասնակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման գործընթացին, ցանկացած պահի կարող են հարցեր ուղղել կապված FAF-ի գործունեության հետ, ստանալ լիարժեք տեղեկատվություն միջոցառումների, տարբեր հարցերում FAF-ի դիրքորոշման և կատարված ծախսերի ամփոփ հաշվետվության հետ
4.2. Բոլոր FAF-ի անդամները պարտավոր են հարգել և շարժվել Ղեկավար խորհրդի կայացած որոշումներով
4.3. FAF-ի անդամները իրավունք ունեն ցանկացած պահի դուրս գալ FAF-ից, սակայն վերականգնվելու համար դուրս եկած անդամը պետք է բյուջե փոխանցի 5000 AMD
4.4. FAF-ի անդամները պարտավոր են FAF-ի բյուջե մուծել ամսական առնվազն 500AMD` որպես անդամավճար, միանգամից 4 ամսվա համար` հետագա 4 ամիսների պարտքը մարելու մեխանիզմով: Անդամավճարների հավաքագրում կլինի տարին 3 անգամ` հունվար, մայիս և սեպտեմբեր ամիսներին: Հավաքված գումարը, ինչպես նաև հնարավոր հովանավորների կողմից տրամադրված գումարը կկազմի FAF-ի բյուջեն, որը ծախսվում է բացառապես FAF-ի կողմից անցկացվող միջոցառումների, ակցիաների, անհրաժեշտ ատրիբուտների ձեռք բերման, ճանապարհային ծախսերը հոգալու և խաղերին անդամների հնարավորինս զեղչով տոմսեր ապահովելու վրա (մանրամասն հաշվետվությանը կարող է ծանոթանալ FAF-ի յուրաքանչյուր անդամ, ցանկացած պահի)
4.4.1. FAF-ի անդամը կարող է 500AMD-ից ավել գումար փոխանցել FAF-ի բյուջե, սակայն դա լրացուցիչ ոչ մի առավելություն չի տալիս տվյալ անդամին
4.4.2. Զինվորական ծառայության անցած FAF-ի անդամները ազատվում են անդամավճար մուծելու պարտավորությունից, սակայն կարող են օգտվել FAF-ի անդամի բացառապես բոլոր իրավունքներից և առավելություններից
4.5. FAF-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մարզադաշտում իրեն պահի կոռեկտ, չհայհոյախոսի, օրինակ պետք է ծառայի այլ երկրպագուների համար
4.6. FAF-ի յուրաքանչյուր անդամ կարող է իր հետ մարզադաշտ բերել ցանկացած մարդու, եթե վերջիններս համապատասխանում են FAF անդամի կեցվածքին (արևածաղիկ չչրթել, կանգնած մինչև վերջին րոպեն երկրպագել, չխանգարել երկրպագման պրոցեսին և այլն): Նրանց հետագա վարքագծի համար պատասխանատվություն է կրում նրանց հրավիրած FAF-ի անդամը
4.7. FAF-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր է իմանալ ՀՀ օրհներգը և FAF-ի երգերն ու բացականչությունները
4.8. FAF-ի անդամների առավելություններն են.
• Հավաքականի խաղերին հնարավորության սահմաններում տրամադրվում է զեղջով տոմսեր, իսկ եվրոգավաթների և այլ մարզաձևերի համար նաև անվճար տոմսեր
• Մարզադաշտում մշտապես կունենան FAF-ի համար նախատեսված հատուկ սեկցիա
• 3 ամիս FAF-ի անդամ լինելու պարագայում հնարավորություն կունենան զգալի զեղչով ձեռք բերել Հայաստանի և FAF-ի խորհրդանիշներով շարֆեր
• Տրամադրվող անդամատոմսերի (քարտերի) միջոցով օգտվել զգալի զեղչերից Երևանի մի շարք խանութներից և ժամանցի վայրերից: Բոլոր մանրամասները տեղյակ կպահվեն FAF-ի անդամներին
4.9. FAF-ից անդամների հեռացումը կատարվում է հետևյալ դեպքերում
• Ղեկավար խորհրդի կողմից 3 անգամ նկատողություն ստանալիս, կապված անդամի մարզադաշտում և դրանից դուրս վարքագծի հետ
• 4 ամիս շարունակ անդամավճար չմուծելու դեպքում
• FAF-ի անունից, առանց Ղեկավար խորհրդի իմացության, որևէ սկանդալային կամ FAF-ի սկզբունքներին հակառակ գործողություններ իրագործելիս
Հայաստան Անդորրա խաղից հետո կազմակերպված երթ, շնորհակալություն ՖԱՖ - ի անդամներին այս ամնեը կազմակերպելու համար:Մեզ միանում եին նաև անցորդներ:Ամնբողջ Երևանով քայլում եինք ու ուրախանում, իսկ շոֆերները սիգնալով օգնում եին մեզ:Ամբողջ ազգը դուրս եկեր փողոց, լուսամուտներից Հայաստանի դրոշնեին թափահարում:Շնորհակալություն ոստիկաններին մեզ հասկանալու համար, վերջում կանգնեցրին, պրոսպեկտի շուկայի մոտ, թե ուր եք գնում ,ովա կազմակերպիչը, մենք ել ասեցինք Եվրոպական երկրներում հաղթանակից հետո տուրու դմփոցա լինում, բայց մենք խաղաղ ենք անում այս ամենը, ուղղակի երգում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ հիմնը ու գոռում հայեր, իրանքել հասկացան մեզ,պայմանավորվեցինք, որ վերջնական գնում են հրապարակ շուրջպար անենք ու ցրվենք, իրանք մեզ ուղեկցեցին ,ազատելով ճանապարհները :
Շնորհավոր ծնունդտ Երևան ջան , մաղթում ենք քեզ Բարգավաճում, լինես աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկը աշխարհում ու լիքը լիքը լավ բաներ:
Ով չգիտի,ասեմ , որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:
Այսօր `10.10.2010 -ին, մենք նշում ենք մեր մայրաքաղաքի 2792 ամյակը:
Սա մեր Երևանի դրոշն է`
Սա մեր զինանշանը`
ԵրևանըՀՀ-ի մայրաքաղաքն է։ Գտնվում է Արարատյան դաշտում հոսող Արաքս գետի ձախ ափին: Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն մարդ (2010- ի դրությամբ), Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը
ավելի քան 2,800 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում [1918]] թվականից և
տասներկուերրորդն է Հայաստանի պատմության մեջ:
To the attention of WorldMapFinder.com editors and publishers!
May be you have received letters from azeries about the information of following page: (http://www.conflicts.rem33.com/images/The%20Caucasus/azerbaijan.htm)
We want to inform you, that it is a disinformation and this is the real facts about maps The name “Azerbaijan” didn’t exist in 1914. In two Caucausian regions of Tsarian Russia Baku and Yelizavetpol, as national group were existed the caucausian tatars (or caucausian muslims)
The name “Azerbaijan” artificially was put in use by Caucausian tatars in 1918, when on the base of forms Tsarian Russian Baku and Elizavetpol regions was created Musavat Islamic Republic.
False map of Caucasus (1918)
The name , which was mentioned on the map, “ Russian Armenia” never existed, especialy northern and southern Azerbayjan. “Russian Armenia” and and “Turkish Armenia” were only used in fiction literature . Actually the Armenian territories which was uder the rule of Russia were called Eastern Armenia, and the Armenian historical territories, which were in Osmanian Turkey were called Western Armenia.
In one of the maps, 1918-1920, the territory of Armenian republic is mentioned completely destorted locations and is mentioned the Republic of Karabakh, wich didn’t exist in that period and was the part of Armenian Republic. Therefore, we demand that the well- known and respected geographical resource management submit the proper version of geographical names
Thank you and hope you will take under the consideration this fact when editing the maps.
Պետք է մեզ այս ապահովագրությունը?
Մի քանի բան ասեմ, նախ մեր զամբյուղը սպառողական կազմում է 50 000 2010-ի դրությամբ, բայց մեր թոշակը կազմում է միջինը 20-24 000 դրամ : Հետո մենք ապահովագրելու ենք բոլոր մեքենաները անխթիր, ճիշտ է?
Այո, իհարկե, կասեն ապահովագրական ընկերությունների տերերը:
Եթե դուք ունեք 80թ.-ի 24 մակնիշի մեքենա, որ արդեն ոչ մի երկրում չի մնացել, ու ձեր հարևանը ունի 2010 թ.-ի S CLASS- ի մերսեդերս, մեկա դուք նույ փողնեք մուծելու` ասենք 30-40 000դրամ:Եթե մտածենք, որ ասենք մարդը իր մեքենայով դուրսա գալիս ասենք Իջևանի ամենախուլ գյուղում գոնե 1 անգամ տարվա մեջ քշելու, դրա իմաստը որնա?:
Իմաստը? Իմաստը ասեմ, որ պետավտոտեսուչը գոնե 1 անգամ տարվա մեջ այդ կողմը թեքվի ու լավ փող կպցնի, հաշվի առնելով, որ տուգանքը 2-3 անգամ շատա: Դե մանցածը հասկացաք երևի:
Մի բան ել կա, որ կարաս ասեմ ,թե խի և ինչու այդպես շուտ մտավ այս օրենքը:
Մի քանի ապահովագրական ընկերությունների տերեր, որոշելով որ փող չկա այս բիզնեսի մեջ, կապվեցին իրենց լավ ընկերների հետ, որոնք վերևներում լավ պաշտոնի են ու ասին փող չունենք, դե իրանք ել այս տարբերակը առաջարկեցին, ու հիմա իրանք կդառնանա ամենա հարուստները:
Ես, մենակ մի լավ բան եմ տեսնում այս նորամուծության մեջ` տաքսիները ու մարշուտնիները կքչանան:Ով փող ունի բարի երթ եմ ցանկանում, ով չունի , թող մեր վիճակը զգա, որ անցնելուց ճամփա չէր տալիս: