пятница, 29 октября 2010 г.

DIGITEC ամենամյա ցուցահանդես

Այսօր տեղի ունեցավ DIGITEC ամենամյա ցուցահանդեսի բացումը
Այստեղ ներկայացված են խոշոր ընկերություններ, ինչպիսիք են  Synopsys Armenia  -ն և նման այլ կազմակերպություններ:
Ստորև կներկայացնեմ ֆոտո ռեպորտաժ DIGITEC ամենամյա ցուցահանդեսի մասին, բայց նշեմ, որ լավ էր կազմակերպված, ուղղակի չգիտես խի այնպիսի ընկերություններ, ինչպիսին է Microsoft-ը ,այս անգամ չէր ներկայացել:
Ինչպես միշտ Vivacell - MTS համը հանել էր իր ռեկլամներով`վերցնելով հենց սկզբում միանգամից 3 տաղավար:(((Ցավոք չեմ կարող ներկայացնել ամբողջ ցուցահանդեսը, կնշեմ միայն կարևոր տաղավարները`

Այստեղ մեզ դիմավորում էին գունավոր պաստառները`


հետո մուտք են գործում ներս` 


այսնտեղ մեզ  առաջարկում են լրացնել ինֆորմացիա մեր մասին, քանի որ վերջին օրը կայանալու է ղաղարկություն`   Vivacell-MTS և UNICOMP ի կողմից կստանանք  HTC հեռախոս, իսկ ICON ից անվճար միացում

Հենց սկզբից 3 վիվասելի  տաղավար` :( 




UCOM ինչպես միշտ ներկացարեց իր նորույթը, առաջին անգամ ներկայացնելով Հայաստանւոմ 3D կոչված ֆիլմերի հերարձակում,ցանկության դեպքում կարող եք փորձել այն հենց տեղում:

Այստեղ էր նաև CROSSNET ընկերությունը,որը տրամադրվում է քաղաքային հեռախոսակապ


Ներկայացել էր նաև TELCELL ենկերությունը իր հարմար դրամական վճարումների համակարգով`


Հետաքրքրի էր նաև VA ընկերույան լուծումը, այս սարքերը կտեղադրվեն ամենուրեք, այստեղ կլինի ոչ միայն գովազդ, այլ նաև  անվճար ինտերնետ,անվճար ՀՀ- ի քարտեզը , ՀՀ-ի հեռախոսային օպերատորների սակագները, կուրսերը, գնացքների , ինքնաթիռների չվացուցակը և այլն:
Այն ունի նաև այլ,շատ հետաքրքիր հնարավորություններ` Վիդեո և FLESH գովազդի տեղադրում,իսկ տերմինալի տեսքը ընրում եք դուք:
ԵՎ սա ամբողջը չի:`

Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը նույնպես ներկայացել էր ցուցահանդեսին`

UNICOMP ընկերությունը չգիտես խի ձևական էր ներկայացել, շատ վատ էր, ավելին էի սպասում իրանցից`

Ամենակարևորը մոռացա ասեի, ներկայացել էր անև I DRAM ընկերությունը, որոնք ունեին շատ հետաքրքիր լուծումներ, շատ հետաքրքիր էր`

 նրանց մոտ քիչ գնացող կար, բայց հաստատ նրանք ավելիին էին  արժանի, իրենք պիտի լինեին  լավագույն տաղավարի տեղում ` Վիվասելլ-ի տեղում :(

Ներկայացել էր նաև pcnews կայքը, դե իրանց մասին բոլորս ել գիտենք, անիմաստա պատմեմ

Սինոպսիս Արմենիան նույնպես ուներ իր տաղավարը`

Ես ամեն տարի այցելում եմ SOFTLINE  ընկերության տաղավար

Ներկացաված եր կառավարության ամենահաջող ծրագրերից մեկը` Էլեկտրոնային Կառավարություն`
Կաին նաև GNC ALFA -ն և ICON ը, որի ինտերնետի սակագները չգիտես խի շատ թանկ են`


Լավներ նաև Ձեռնարկությունների ինկուբատր հիմնադրամ-ի տաղավարը

Այս տաղավարը շատ հետաքրքիր էր ,քանի որ ներկայացված էր տեխնիկական առաջնթացը մի ոլորտում, որին մենք առնջվում ենք ամեն օր`

Եվ վերջում կյացկանայի ներկայացնել ձեզ հայ մտքի հզորության չափը որոշ ոլորտներում, քանի որ մնացած ոլորտների ձեռք բերումները այնքան մասնագիտական էին, որ կարդացողները բան չէին հասկանա, սրանք  արդեն օգտագործվում են ու կշարունակվեն ընդլայնել իենց գործունեության տարածքները`






և ահա դուրս գալուց այս սիրուն տեսարանն է բացվում մեր առջև`
Վերջում ավելացնեմ, որ հադիպեցի ԼՂՀ- ում  ամենասիրված հաղարդումը վարող Rox-իին ու իր ընկերներին, ովքեր պատրաստում և վարում են START UP հաղորդումը:

четверг, 28 октября 2010 г.

В Армении нашли древнейшую в мире юбку и мумию козы

 Կլինեն , որոշ բացառություններ, որոնք ես կտեղադրեմ այստեղ համաշխարային ճանաճում ապահովելու համար Հայաստանին, այնպիսի բաներում, ինչպիսին են այս բացահայտումենրը և քանի որ հայերենով շատ մարդիկ չեն կարդա, ռուսերեն սաղ աշխարհը կկկարդա ու կիմանա, որ մենք Եգիպտսցիներից շուտ ենք կատարել այդ մումյա դարձնելու արարողությունը:
Շնորհակալություն www.lenta.ru ին ու բոլոր նմանատիպ կայքերին այս հաղորդագրությունը տարածելու համար:

Международная группа археологов, работающая в пещерном комплексе Арени-1 в области Вайоц Дзор на юге Армении, обнаружила фрагмент юбки из крапивы, возраст которой оценивается в 5600-5900 лет, сообщает "Новости - Армения" со ссылкой на одного из руководителей раскопок Бориса Гаспаряна. Результаты исследований пока не опубликованы ни в каком рецензируемом научном журнале. По словам Гаспаряна, исследователи нашли в пещере нити и лоскуты ткани с узорами, а также плетеные корзины, которые, по предположениям археологов, служили колыбелями. Эти находки помогут ученым составить более полное представление об одежде и о ткаческом ремесле медно-каменного века. В том же пещерном комплексе археологи обнаружили мумию козы, предварительно датируемую концом V - началом IV тысячелетия до нашей эры, что делает ее примерно на тысячу лет древнее самых ранних сохранившихся египетских мумий. Гаспарян отметил, что технология, по которой была бальзамирована эта коза, принципиально отличается от технологии, применявшейся в Египте. Поскольку кожа, мышцы и кости козы хорошо сохранились, ученые рассчитывают расшифровать ее полную геномную последовательность и подробнее разобраться в процессе одомашнивания животных. Летом 2010 года та же группа ученых объявила об обнаружении в той же пещере древнейшего в мире ботинка. Две лаборатории радиоуглеродного анализа независимо друг от друга датировали его серединой IV тысячелетия до нашей эры. Ныне он выставлен в Историческом музее в Ереване.

среда, 27 октября 2010 г.

Հայաստանի սև օրերից մեկը պատմության մեջ

Հայաստանի սև օրերից մեկը պատմության մեջ

 Այսօր մեր պատգամավորները և զոհվածների ընտանիքները հարգանքի տւորք մատուցեցին զոհվածների հիշատակին:
Մինչև հիմա ոչ մեկ ոչինչ չի ասում այս ամենի մասին, շատերը ում դատեցին մահացան ինչ ինչ պատճառներով, այն մարդիկ ովքեր դառել եին ականատես ու փախել մեր երկրից,մահացան այն երկրներեւմ ուր փախել եին և ելի անհայտ պայմաններում:Ինչա կատարվել և ով է դա կազմակերպել , էլ չենք իմանա երբեք, դա մնաց Սովետի ժամանակվա պես , հիմիկվա КГБ - ի պատերի մեջ, որտեղ չի գործում այն կանոնը,թե նույնիսկ պատերն են լսում:(((( :
Նրանք դաժանաբար սպանեցին այն մարդկանց, ովքեր ցանկանում եին զարգացնել մեր երկիրը:Նրանց շարքերում էին Դեմիրճյանը , Վազգենը` որը փրկեց մեր երկիրը ադրբեջանից ու հիմնեց մեր բանակը:
 Մնացածը միայն վիդեոներով, բառերն ավելորդ են, բայց հիշենք Ա1 + -ին:


вторник, 26 октября 2010 г.

Ընդդեմ Փառատոնի

Բոլորս ամեն հնարավոր կերպ դուրս գանք սրանց դեմ
Խնրդում եմ բոլոր բլոգգերներին,ինտերնետ կայքերին , բոլոր բոլորին , եկեք ամեն կերպ պայքարենք սենց բաների դեմ:Քանի որ միակ Հայաստանյան երիտասարդական կազմակերպությունը ` ՄԻԱՍՒՆ շարժումը բան չի ցանկանում աենլ, մենք պիտի անենք:
FACEBOOK  ում խումբա բացվել , որը Վնասում է ոչ միայն Հայաստանի անվանը , այլ հենց մեզ ու մեր զինվորներին:Այն կոչվումէ <<ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ>> :(((  թե ոնց են պետական մարմինները սենց բան ցույց տալիս շատ հետաքրքիր է ??? 
Կրկնում եմ ,պետք է անել ամեն ինչ, որ թույլ չտանք նման բաների շարունակություն ունենան:

ԵՍ անձամ եմ կանգնել պոստին` -20 աստիճան ցրտին, դրանցից 300-400 մետր հեռավորոթւյնա վրա ու մեկ մեկ մտածել` մանավանդ գիշերները,տուն կհասնեմ թե չէ :(((( էլ չեմ ասում ինչ վախերի մեջով եմ անցել ես ու բոլոր պոստեում կանգնած  ու հիմա ծառայող զինվորները  :Սրանք ձեռ են առնում մեզ նման բաներով:

Ով կարող է, մտեք fACEBOOK այս խումբը` http://www.facebook.com/#!/event.php?eid=118393321556010  ու արեք հետևյալը `

Пожаловаться на мероприятие-- ներքևի մասում 3 կետի 2 կետ, սղմեք ու հաստատ ադմիները մի բան կձեռնարկեն FACEBOOK ի :

  Իսկ սա դրեք ձեր ավատար եթե կարող եք `

ԵՎ  հետո մտեք ստեղ` http://www.facebook.com/permalink.php?story_fbid=143781532334475&id=143298759049419&ref=notif&notif_t=like#!/event.php?eid=143298759049419   և  այստեղ` http://www.facebook.com/#!/event.php?eid=171089972901808

ու սղմեք, որ գնալու եք:

четверг, 21 октября 2010 г.

Թվանշանային կամ ինչպես հայերն են ասում թվային եթեր շուտով

Հուսանք, որ մոտ ապագայում կունենանք նորմալ եթեր, ոչ թե հիմիկվա պես` անորակ,անբացատրելի ,խոսքեր չեմ գտնում այս անհետաքրքիր եթերի համար բառեր արտահայտեմ :
Հուսանք որոշ հեռուստաընկերություններ իրավունք չեն ստանա եթեր դուրս գալու:

ՀՌԱՀ-ը հրապարակել է կապուղիների մրցույթի մասնակիցների ցանկը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն (ՀՌԱՀ) այսօրվա նիստում հրապարակել է այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք մասնակցում են կապուղիների մրցույթներին:
Նախատեսված 18 մրցույթից ընդամենը 2-ում են ներկայացվել մեկից ավելի հայտեր:

Մասնավորապես, 11-րդ մրցույթելու են "Ա1+"-ն ու "Արմնյուզը":
Փաթեթները կբացվեն հոկտեմբերի 28-ին:
Երկու հայտ է ներկայացվել նաեւ մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար, որտեղ միմյանց դեմ դուրս կգան ԱԼՄ-ն ու "Երեւան"-ը:
Այսպիսով, ,ԱԼՄ-ն կամավոր հրաժարվել է հանրապետական սփռումից: Հանրապետական սփռումից հրաժարվել է նաեւ "Ար"-ը, որը հայտ է ներկայացրել միայն թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար:
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքով, հայտերի քննարկումը պետք է իրականացվի համաձայն մրցույթների հերթականության եւ յուրաքանչյուրում ըստ հայտերի գրանցման հերթականության: Յուրաքանչյուր հայտատուին ներկայանալու համար կտրամադրվի 30-45 րոպե, սակայն, այդ ժամկետները հաստատուն չեն եւ կարող են լինել որոշակի շեղումներ:

Ահա 18 կապուղիների համար մրցույթին մասնակցող 20 հեռուստաընկերությունների անունները եւ սփռման տարածքները:
1. Հանրապետական` "Արմենիա Թի-Վի"
2. Հանրապետական` "Շանթ" ՍՊԸ
3. Հանրապետական` "Հայկական երկրորդ հեռուստաալիք" ՍՊԸ
4. Հանրապետական` "Մուլտի մեդիա-Կենտրոն Թի-Վի" ՓԲԸ
5. Հանրապետական` "Հուսաբեր" ՓԲԸ
6. Հանրապետական` "Անսվեր" ՍՊԸ
7. Մայրաքաղաքային` "Ա-Թի-Վի" ՍՊԸ
8. Մայրաքաղաքային` "ԱԼՄ-Հոլդինգ" ՍՊԸ եւ "Երեւան հեռուստաընկերություն" ՓԲԸ
9. Մայրաքաղաքային` "ԴԱՐ-21 հեռուստաընկերություն" ՓԲԸ
10. Մայրաքաղաքային` "ԱՐ հեռուստաընկերություն" ՍՊԸ
11. Մայրաքաղաքային` "Արմնյուզ" ՍՊԸ եւ "Մելտեքս" ՍՊԸ ( Ա1+)
12. Մայրաքաղաքային` "Կայմ հեռուստաընկերություն" ՍՊԸ
13. Մայրաքաղաքային` "Պարադիզ" ՍՊԸ
14. Մայրաքաղաքային` "Առաջին ալիք" ՍՊԸ
15. Մայրաքաղաքային` "Շարք" ՍՊԸ
16 Մարզային` "Տավուշ-ՏՎ" ՍՊԸ
17. Մարզային` "Ֆորտունա" ՍՊԸ
18. Մարզային` "Գեղամա մեդիա հոլդինգ" ՍՊԸ

четверг, 14 октября 2010 г.

First Armenian Front - ԱՌԱՋԻՆ ՃԱԿԱՏ (Առաջին Հայկական Ճակատ, այսուհետև ՝ FAF)

First Armenian Front - ԱՌԱՋԻՆ ՃԱԿԱՏ (Առաջին Հայկական Ճակատ, այսուհետև ՝ FAF)
1. FAF-ի սկզբունքները, նպատակները և խնդիրները 

1.1. FAF-ի գլխավոր նպատակն է հանդիսանում • Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների աջակցելը, • Երկրպագման մշակույթի զարգացումը Հայաստանում, • Հայկական ֆուտբոլի զարգացմանը հնարավորինս աջակցելը, • Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հրավիրումը հավաքականներ, • Եվրոգավաթներում հանդես եկող հայրենական թիմերին աջակցելը, • Խաղային այլ սպորտաձևերի հավաքականներին աջակցելը:

1.2. FAF-ը չի հետապնդում առևտրական շահույթ ստանալու նպատակներ

1.3. FAF-ը հանդիսանում է ապաքաղաքականացված կառույց և չի հանդիսանում որևէ կուսակցության կամ այլ քաղաքական կազմակերպության մաս

1.4. FAF-ը լիովին անկախ է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից և հայկական ակումբներից

1.5. FAF-ը չունի որևէ ակումբային ուղղվածություն, այսինքն Հայաստանի ներքին առաջնությունում չունի ֆավորիտ ակումբ

1.6. FAF-ի բյուջեն ձևավորվում է անդամների ամսական անդամավճարներից և հնարավոր հովանավորների կողմից տրամադրված գումարներից

1.6.1. FAF-ի բյուջեն բացառապես ծախսվում է FAF-ի կողմից իրականացվող միջոցառումների նպատակով

1.7. FAF-ը շարժվում է միայն իր անդամների կողմից ընդունված սույն կանոնադրությամբ, որը չի հակասում ՀՀ սահմանադրությանը և օրենքներին

2. FAF-ի կառուցվածքը

2.1. FAF-ի կառուցվածքը բաժանվում է 3 խմբի, • Հիմնադիր մարմին, • Ակտիվիստներ, • Անդամներ:

2.2. FAF-ի հիմնադիր մարմինը և որոշ ակտիվիստներ (1 տարվա ընթացքում FAF-ի տարբեր միջոցառումներում ակտիվ մասնակցություն դրսևորող անդամներ) միասին կազմում են Ղեկավար խորհուրդը: Որոշումներ տարբեր հարցերում կայացնում է Ղեկավար խորհուրդը` ժողովների և քննարկումների արդյունքում: Տարաձայնությունների դեպքում լինում է քվեարկություն, որից հետո բոլորը պարտավոր են շարժվել մեծամասնությամբ ընդունված որոշման հետ:

3. FAF-ին անդամագրվելու սկզբունքները

3.1. FAF-ի անդամ կարող են դառնալ 16 տարին լրացած անձիք` անկախ ազգությունից, սեռից, ռասայական պատկանելությունից, կրոնական դավանանքից

3.2. FAF-ի անդամ կարող են դառնալ Հայկական ցանկացած ակումբի երկրպագուները

3.3. Նախքան FAF-ի անդամ դառնալը, թեկնածուն պետք է ծանոթանա և համաձայն լինի սույն կանոնադրությանը

3.4. FAF-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է. • ՀՀ-ում բնակվող անձիք պետք է լրացնեն համապատասխան բլանկ, և ներկայացնեն անձնագրի պատճեն, թողնեն կոնտակտային հեռախոսահամարներ` ընդ որում քաղաքային հեռախոսահամարի առկայությունը պարտադիր է • Արտերկրում բնակվող անձիք պետք է armfootball.com կայքի ֆորումի FAF բաժնի համապատասխան թեմայում լրացնեն անդամության դիմում: Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի scan տարբերակը, կոնտակտային հեռախոսահամարները (քաղաքայինը պարտադիր) պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկեն ֆորումի նշված բաժնի պատասխանատու անդամի Էլ.փոստին: Արտերկրի անդամների բոլոր հարցերով կզբաղվի FAF անդամների կողմից ընտրված պատասխանատուն: Էլեկտրոնային տարբերակող կարող են անդամագրվել նաև ՀՀ-ում բնակվող անձիք:




3.5. FAF-ի բոլոր անդամները անկախ բնակության վայրից ունեն ձայնի հավասար իրավունքներ, կարող են օգտվել առավելություններից և պարտավոր են վճարել անդամավճար:

3.6. FAF-ի բոլոր անդամները կստանան FAF-ի անդամության քարտեր, որը թույլ կտա օգտվել FAF-ի կողմից առաջարկվող առավելություններից:

4. FAF-ի անդամների իրավունքները, պարտավորությունները և առավելությունները

4.1. FAF-ի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի մասնակցել ժողովներին, հանդես գալ առաջարկություններով, մասնակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման գործընթացին, ցանկացած պահի կարող են հարցեր ուղղել կապված FAF-ի գործունեության հետ, ստանալ լիարժեք տեղեկատվություն միջոցառումների, տարբեր հարցերում FAF-ի դիրքորոշման և կատարված ծախսերի ամփոփ հաշվետվության հետ
4.2. Բոլոր FAF-ի անդամները պարտավոր են հարգել և շարժվել Ղեկավար խորհրդի կայացած որոշումներով

4.3. FAF-ի անդամները իրավունք ունեն ցանկացած պահի դուրս գալ FAF-ից, սակայն վերականգնվելու համար դուրս եկած անդամը պետք է բյուջե փոխանցի 5000 AMD

4.4. FAF-ի անդամները պարտավոր են FAF-ի բյուջե մուծել ամսական առնվազն 500AMD` որպես անդամավճար, միանգամից 4 ամսվա համար` հետագա 4 ամիսների պարտքը մարելու մեխանիզմով: Անդամավճարների հավաքագրում կլինի տարին 3 անգամ` հունվար, մայիս և սեպտեմբեր ամիսներին: Հավաքված գումարը, ինչպես նաև հնարավոր հովանավորների կողմից տրամադրված գումարը կկազմի FAF-ի բյուջեն, որը ծախսվում է բացառապես FAF-ի կողմից անցկացվող միջոցառումների, ակցիաների, անհրաժեշտ ատրիբուտների ձեռք բերման, ճանապարհային ծախսերը հոգալու և խաղերին անդամների հնարավորինս զեղչով տոմսեր ապահովելու վրա (մանրամասն հաշվետվությանը կարող է ծանոթանալ FAF-ի յուրաքանչյուր անդամ, ցանկացած պահի)

4.4.1. FAF-ի անդամը կարող է 500AMD-ից ավել գումար փոխանցել FAF-ի բյուջե, սակայն դա լրացուցիչ ոչ մի առավելություն չի տալիս տվյալ անդամին

4.4.2. Զինվորական ծառայության անցած FAF-ի անդամները ազատվում են անդամավճար մուծելու պարտավորությունից, սակայն կարող են օգտվել FAF-ի անդամի բացառապես բոլոր իրավունքներից և առավելություններից

4.5. FAF-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մարզադաշտում իրեն պահի կոռեկտ, չհայհոյախոսի, օրինակ պետք է ծառայի այլ երկրպագուների համար

4.6. FAF-ի յուրաքանչյուր անդամ կարող է իր հետ մարզադաշտ բերել ցանկացած մարդու, եթե վերջիններս համապատասխանում են FAF անդամի կեցվածքին (արևածաղիկ չչրթել, կանգնած մինչև վերջին րոպեն երկրպագել, չխանգարել երկրպագման պրոցեսին և այլն): Նրանց հետագա վարքագծի համար պատասխանատվություն է կրում նրանց հրավիրած FAF-ի անդամը

4.7. FAF-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր է իմանալ ՀՀ օրհներգը և FAF-ի երգերն ու բացականչությունները

4.8. FAF-ի անդամների առավելություններն են. • Հավաքականի խաղերին հնարավորության սահմաններում տրամադրվում է զեղջով տոմսեր, իսկ եվրոգավաթների և այլ մարզաձևերի համար նաև անվճար տոմսեր • Մարզադաշտում մշտապես կունենան FAF-ի համար նախատեսված հատուկ սեկցիա • 3 ամիս FAF-ի անդամ լինելու պարագայում հնարավորություն կունենան զգալի զեղչով ձեռք բերել Հայաստանի և FAF-ի խորհրդանիշներով շարֆեր • Տրամադրվող անդամատոմսերի (քարտերի) միջոցով օգտվել զգալի զեղչերից Երևանի մի շարք խանութներից և ժամանցի վայրերից: Բոլոր մանրամասները տեղյակ կպահվեն FAF-ի անդամներին

4.9. FAF-ից անդամների հեռացումը կատարվում է հետևյալ դեպքերում • Ղեկավար խորհրդի կողմից 3 անգամ նկատողություն ստանալիս, կապված անդամի մարզադաշտում և դրանից դուրս վարքագծի հետ

• 4 ամիս շարունակ անդամավճար չմուծելու դեպքում • FAF-ի անունից, առանց Ղեկավար խորհրդի իմացության, որևէ սկանդալային կամ FAF-ի սկզբունքներին հակառակ գործողություններ իրագործելիս

вторник, 12 октября 2010 г.

Armenia-Andora 4:0

Հայաստան Անդորրա խաղից հետո կազմակերպված երթ, շնորհակալություն ՖԱՖ - ի անդամներին այս ամնեը կազմակերպելու համար:Մեզ միանում եին նաև անցորդներ:Ամնբողջ Երևանով քայլում եինք ու ուրախանում, իսկ շոֆերները սիգնալով օգնում եին մեզ:Ամբողջ ազգը դուրս եկեր փողոց, լուսամուտներից Հայաստանի դրոշնեին թափահարում:Շնորհակալություն ոստիկաններին մեզ հասկանալու համար, վերջում կանգնեցրին, պրոսպեկտի շուկայի մոտ, թե ուր եք գնում ,ովա կազմակերպիչը, մենք ել ասեցինք Եվրոպական երկրներում հաղթանակից հետո տուրու դմփոցա լինում, բայց մենք խաղաղ ենք անում այս ամենը, ուղղակի երգում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ հիմնը ու գոռում հայեր, իրանքել հասկացան մեզ,պայմանավորվեցինք, որ վերջնական գնում են հրապարակ շուրջպար անենք ու ցրվենք, իրանք մեզ ուղեկցեցին ,ազատելով ճանապարհները :