среда, 17 ноября 2010 г.

Հայաստանի ազգային հավաքականը զարգացնում է հաջողությունները

Այսօր Ֆիֆան հերթական անգամ ներկայացրեց ազգային հավաքականների ռեյտինգի աղյուսակը:

ՀԱՀ-ը գրանցեց հերթական հաջողությունը՝բարձրանալով 1 հորիզոնական և զբաղեցնելով 59 տեղը:

Այսպիսով մենք գրանցեցինք ռեկորդ մեր պատմության մեջ ՝ զբաղեցնոով այսպիսի բարձր հորիզոնական: 



Մեր ընտրանին 517 միավորով այժմ զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: 

Մենք առաջ ենք նաև Իրանից, որի համար ես շատ զարմացած եմ:

Մեր հետ Եվրո-2012-ի նույն խմբում ընդգրկված հավաքականներից Ռուսաստանը 13-րդն է, Սլովակիան՝ 18-րդը, Իռլանդիան՝ 32-րդը, ՆՀՀ Մակեդոնիան՝ 76-րդը, Անդորրան՝ 202-րդը:
Հարևան երկրներից միայն Թուրքիան է առաջ մեր ընտրանուց՝ զբաղեցնելով 29-րդ հորիզոնականը:
Իրանը 66-րդն է, Վրաստանը 77-րդը, իսկ Ադրբեջանը 90-րդը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հետևում են Հոլանդիան, Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան և Եգիպտոսը: Իտալացիները միայն 14-րդն են:

Комментариев нет:

Отправить комментарий