четверг, 14 октября 2010 г.

First Armenian Front - ԱՌԱՋԻՆ ՃԱԿԱՏ (Առաջին Հայկական Ճակատ, այսուհետև ՝ FAF)

First Armenian Front - ԱՌԱՋԻՆ ՃԱԿԱՏ (Առաջին Հայկական Ճակատ, այսուհետև ՝ FAF)
1. FAF-ի սկզբունքները, նպատակները և խնդիրները 

1.1. FAF-ի գլխավոր նպատակն է հանդիսանում • Ֆուտբոլի Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների աջակցելը, • Երկրպագման մշակույթի զարգացումը Հայաստանում, • Հայկական ֆուտբոլի զարգացմանը հնարավորինս աջակցելը, • Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հրավիրումը հավաքականներ, • Եվրոգավաթներում հանդես եկող հայրենական թիմերին աջակցելը, • Խաղային այլ սպորտաձևերի հավաքականներին աջակցելը:

1.2. FAF-ը չի հետապնդում առևտրական շահույթ ստանալու նպատակներ

1.3. FAF-ը հանդիսանում է ապաքաղաքականացված կառույց և չի հանդիսանում որևէ կուսակցության կամ այլ քաղաքական կազմակերպության մաս

1.4. FAF-ը լիովին անկախ է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից և հայկական ակումբներից

1.5. FAF-ը չունի որևէ ակումբային ուղղվածություն, այսինքն Հայաստանի ներքին առաջնությունում չունի ֆավորիտ ակումբ

1.6. FAF-ի բյուջեն ձևավորվում է անդամների ամսական անդամավճարներից և հնարավոր հովանավորների կողմից տրամադրված գումարներից

1.6.1. FAF-ի բյուջեն բացառապես ծախսվում է FAF-ի կողմից իրականացվող միջոցառումների նպատակով

1.7. FAF-ը շարժվում է միայն իր անդամների կողմից ընդունված սույն կանոնադրությամբ, որը չի հակասում ՀՀ սահմանադրությանը և օրենքներին

2. FAF-ի կառուցվածքը

2.1. FAF-ի կառուցվածքը բաժանվում է 3 խմբի, • Հիմնադիր մարմին, • Ակտիվիստներ, • Անդամներ:

2.2. FAF-ի հիմնադիր մարմինը և որոշ ակտիվիստներ (1 տարվա ընթացքում FAF-ի տարբեր միջոցառումներում ակտիվ մասնակցություն դրսևորող անդամներ) միասին կազմում են Ղեկավար խորհուրդը: Որոշումներ տարբեր հարցերում կայացնում է Ղեկավար խորհուրդը` ժողովների և քննարկումների արդյունքում: Տարաձայնությունների դեպքում լինում է քվեարկություն, որից հետո բոլորը պարտավոր են շարժվել մեծամասնությամբ ընդունված որոշման հետ:

3. FAF-ին անդամագրվելու սկզբունքները

3.1. FAF-ի անդամ կարող են դառնալ 16 տարին լրացած անձիք` անկախ ազգությունից, սեռից, ռասայական պատկանելությունից, կրոնական դավանանքից

3.2. FAF-ի անդամ կարող են դառնալ Հայկական ցանկացած ակումբի երկրպագուները

3.3. Նախքան FAF-ի անդամ դառնալը, թեկնածուն պետք է ծանոթանա և համաձայն լինի սույն կանոնադրությանը

3.4. FAF-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է. • ՀՀ-ում բնակվող անձիք պետք է լրացնեն համապատասխան բլանկ, և ներկայացնեն անձնագրի պատճեն, թողնեն կոնտակտային հեռախոսահամարներ` ընդ որում քաղաքային հեռախոսահամարի առկայությունը պարտադիր է • Արտերկրում բնակվող անձիք պետք է armfootball.com կայքի ֆորումի FAF բաժնի համապատասխան թեմայում լրացնեն անդամության դիմում: Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի scan տարբերակը, կոնտակտային հեռախոսահամարները (քաղաքայինը պարտադիր) պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկեն ֆորումի նշված բաժնի պատասխանատու անդամի Էլ.փոստին: Արտերկրի անդամների բոլոր հարցերով կզբաղվի FAF անդամների կողմից ընտրված պատասխանատուն: Էլեկտրոնային տարբերակող կարող են անդամագրվել նաև ՀՀ-ում բնակվող անձիք:




3.5. FAF-ի բոլոր անդամները անկախ բնակության վայրից ունեն ձայնի հավասար իրավունքներ, կարող են օգտվել առավելություններից և պարտավոր են վճարել անդամավճար:

3.6. FAF-ի բոլոր անդամները կստանան FAF-ի անդամության քարտեր, որը թույլ կտա օգտվել FAF-ի կողմից առաջարկվող առավելություններից:

4. FAF-ի անդամների իրավունքները, պարտավորությունները և առավելությունները

4.1. FAF-ի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի մասնակցել ժողովներին, հանդես գալ առաջարկություններով, մասնակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման գործընթացին, ցանկացած պահի կարող են հարցեր ուղղել կապված FAF-ի գործունեության հետ, ստանալ լիարժեք տեղեկատվություն միջոցառումների, տարբեր հարցերում FAF-ի դիրքորոշման և կատարված ծախսերի ամփոփ հաշվետվության հետ
4.2. Բոլոր FAF-ի անդամները պարտավոր են հարգել և շարժվել Ղեկավար խորհրդի կայացած որոշումներով

4.3. FAF-ի անդամները իրավունք ունեն ցանկացած պահի դուրս գալ FAF-ից, սակայն վերականգնվելու համար դուրս եկած անդամը պետք է բյուջե փոխանցի 5000 AMD

4.4. FAF-ի անդամները պարտավոր են FAF-ի բյուջե մուծել ամսական առնվազն 500AMD` որպես անդամավճար, միանգամից 4 ամսվա համար` հետագա 4 ամիսների պարտքը մարելու մեխանիզմով: Անդամավճարների հավաքագրում կլինի տարին 3 անգամ` հունվար, մայիս և սեպտեմբեր ամիսներին: Հավաքված գումարը, ինչպես նաև հնարավոր հովանավորների կողմից տրամադրված գումարը կկազմի FAF-ի բյուջեն, որը ծախսվում է բացառապես FAF-ի կողմից անցկացվող միջոցառումների, ակցիաների, անհրաժեշտ ատրիբուտների ձեռք բերման, ճանապարհային ծախսերը հոգալու և խաղերին անդամների հնարավորինս զեղչով տոմսեր ապահովելու վրա (մանրամասն հաշվետվությանը կարող է ծանոթանալ FAF-ի յուրաքանչյուր անդամ, ցանկացած պահի)

4.4.1. FAF-ի անդամը կարող է 500AMD-ից ավել գումար փոխանցել FAF-ի բյուջե, սակայն դա լրացուցիչ ոչ մի առավելություն չի տալիս տվյալ անդամին

4.4.2. Զինվորական ծառայության անցած FAF-ի անդամները ազատվում են անդամավճար մուծելու պարտավորությունից, սակայն կարող են օգտվել FAF-ի անդամի բացառապես բոլոր իրավունքներից և առավելություններից

4.5. FAF-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մարզադաշտում իրեն պահի կոռեկտ, չհայհոյախոսի, օրինակ պետք է ծառայի այլ երկրպագուների համար

4.6. FAF-ի յուրաքանչյուր անդամ կարող է իր հետ մարզադաշտ բերել ցանկացած մարդու, եթե վերջիններս համապատասխանում են FAF անդամի կեցվածքին (արևածաղիկ չչրթել, կանգնած մինչև վերջին րոպեն երկրպագել, չխանգարել երկրպագման պրոցեսին և այլն): Նրանց հետագա վարքագծի համար պատասխանատվություն է կրում նրանց հրավիրած FAF-ի անդամը

4.7. FAF-ի յուրաքանչյուր անդամ պարտավոր է իմանալ ՀՀ օրհներգը և FAF-ի երգերն ու բացականչությունները

4.8. FAF-ի անդամների առավելություններն են. • Հավաքականի խաղերին հնարավորության սահմաններում տրամադրվում է զեղջով տոմսեր, իսկ եվրոգավաթների և այլ մարզաձևերի համար նաև անվճար տոմսեր • Մարզադաշտում մշտապես կունենան FAF-ի համար նախատեսված հատուկ սեկցիա • 3 ամիս FAF-ի անդամ լինելու պարագայում հնարավորություն կունենան զգալի զեղչով ձեռք բերել Հայաստանի և FAF-ի խորհրդանիշներով շարֆեր • Տրամադրվող անդամատոմսերի (քարտերի) միջոցով օգտվել զգալի զեղչերից Երևանի մի շարք խանութներից և ժամանցի վայրերից: Բոլոր մանրամասները տեղյակ կպահվեն FAF-ի անդամներին

4.9. FAF-ից անդամների հեռացումը կատարվում է հետևյալ դեպքերում • Ղեկավար խորհրդի կողմից 3 անգամ նկատողություն ստանալիս, կապված անդամի մարզադաշտում և դրանից դուրս վարքագծի հետ

• 4 ամիս շարունակ անդամավճար չմուծելու դեպքում • FAF-ի անունից, առանց Ղեկավար խորհրդի իմացության, որևէ սկանդալային կամ FAF-ի սկզբունքներին հակառակ գործողություններ իրագործելիս

Комментариев нет:

Отправить комментарий