четверг, 21 октября 2010 г.

Թվանշանային կամ ինչպես հայերն են ասում թվային եթեր շուտով

Հուսանք, որ մոտ ապագայում կունենանք նորմալ եթեր, ոչ թե հիմիկվա պես` անորակ,անբացատրելի ,խոսքեր չեմ գտնում այս անհետաքրքիր եթերի համար բառեր արտահայտեմ :
Հուսանք որոշ հեռուստաընկերություններ իրավունք չեն ստանա եթեր դուրս գալու:

ՀՌԱՀ-ը հրապարակել է կապուղիների մրցույթի մասնակիցների ցանկը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն (ՀՌԱՀ) այսօրվա նիստում հրապարակել է այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք մասնակցում են կապուղիների մրցույթներին:
Նախատեսված 18 մրցույթից ընդամենը 2-ում են ներկայացվել մեկից ավելի հայտեր:

Մասնավորապես, 11-րդ մրցույթելու են "Ա1+"-ն ու "Արմնյուզը":
Փաթեթները կբացվեն հոկտեմբերի 28-ին:
Երկու հայտ է ներկայացվել նաեւ մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար, որտեղ միմյանց դեմ դուրս կգան ԱԼՄ-ն ու "Երեւան"-ը:
Այսպիսով, ,ԱԼՄ-ն կամավոր հրաժարվել է հանրապետական սփռումից: Հանրապետական սփռումից հրաժարվել է նաեւ "Ար"-ը, որը հայտ է ներկայացրել միայն թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու համար:
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքով, հայտերի քննարկումը պետք է իրականացվի համաձայն մրցույթների հերթականության եւ յուրաքանչյուրում ըստ հայտերի գրանցման հերթականության: Յուրաքանչյուր հայտատուին ներկայանալու համար կտրամադրվի 30-45 րոպե, սակայն, այդ ժամկետները հաստատուն չեն եւ կարող են լինել որոշակի շեղումներ:

Ահա 18 կապուղիների համար մրցույթին մասնակցող 20 հեռուստաընկերությունների անունները եւ սփռման տարածքները:
1. Հանրապետական` "Արմենիա Թի-Վի"
2. Հանրապետական` "Շանթ" ՍՊԸ
3. Հանրապետական` "Հայկական երկրորդ հեռուստաալիք" ՍՊԸ
4. Հանրապետական` "Մուլտի մեդիա-Կենտրոն Թի-Վի" ՓԲԸ
5. Հանրապետական` "Հուսաբեր" ՓԲԸ
6. Հանրապետական` "Անսվեր" ՍՊԸ
7. Մայրաքաղաքային` "Ա-Թի-Վի" ՍՊԸ
8. Մայրաքաղաքային` "ԱԼՄ-Հոլդինգ" ՍՊԸ եւ "Երեւան հեռուստաընկերություն" ՓԲԸ
9. Մայրաքաղաքային` "ԴԱՐ-21 հեռուստաընկերություն" ՓԲԸ
10. Մայրաքաղաքային` "ԱՐ հեռուստաընկերություն" ՍՊԸ
11. Մայրաքաղաքային` "Արմնյուզ" ՍՊԸ եւ "Մելտեքս" ՍՊԸ ( Ա1+)
12. Մայրաքաղաքային` "Կայմ հեռուստաընկերություն" ՍՊԸ
13. Մայրաքաղաքային` "Պարադիզ" ՍՊԸ
14. Մայրաքաղաքային` "Առաջին ալիք" ՍՊԸ
15. Մայրաքաղաքային` "Շարք" ՍՊԸ
16 Մարզային` "Տավուշ-ՏՎ" ՍՊԸ
17. Մարզային` "Ֆորտունա" ՍՊԸ
18. Մարզային` "Գեղամա մեդիա հոլդինգ" ՍՊԸ

Комментариев нет:

Отправить комментарий